Գյուղապետն ընդդեմ Առաքել Մովսիսյանի. պատգամավորը չի՞ կատարել խոստումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀՀԿ թեկնածու Առաքել Մովսիսյանը Ծաղկալանջ համայքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր ասֆալտապատել գյուղի ճանապարհները: Ինչպես հայտնի է ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքերով Առաքել Մովսիսյանը խորհրդարան չի անցել:

ArmLur.am-ը փորձեց հասկանալ`  Մովսիսյանը կատարել է նախընտրական խոստումը, թե ոչ:  Ծաղկալանջի գյուղապետ Մանվել Մկրտչյանը մեզ հետ զրույցում հայտնեց, թե բարձրացված աղմուկից հետո Մովսիսյանը փոշմանել է:

«Եթե շատ չգային չասեին, մարդը եկել էր ուզում էր գործ աներ, այնքան կողքից խանգարեցին մարդը փոշմանեց չարեց: Բայց փառք Աստծու հայտնվեց մի մարդ, ով գտավ, որ դա կարևոր է գյուղի, համայնքի համար, ով մեր գյուղից է չուզեցավ ներկայանալ, ասել, ես այդ ամեն ինչը կանեմ մեր ժողովրդի համար, Առաքել Մովսիսյանը չի արել: Չարեց ինչի համար, ոչ թե իր խոստումին տեր չէ, եթե թողեին կաներ, սարքեցին ընտրակաշառք եսիմ ինչ, մարդ էր էր էլի եկել էր գործ էր անում, ինչի վատ կլիներ որ աներ»,-ի պատասխան մեր հարցադրմանն ասաց Ծաղկալանջի գյուղապետը

Գյուղապետի պարզաբանումից  հետո ArmLur.am-ը զրուցեց նաև ՀՀԿ պատգամավորի թեկնածու Առաքել Մովսիսյանի հետ, ով սակայն այլ պատասխան հնչեցրեց:

«Արել վերջացրել եմ, հանգիստ եղեք: Բան չկա, այ ցավդ տանեմ, որ ինֆորմացիա չունեք, գյուղապետին կասես ես եմ տենց ասել: Կգաք կքայլենք վրայով, թազա ասֆալտա, հանգիստ եղեք, որ խոսք էի տվել պիտի անեի, ժողովուրդը հեչ մեղք չունի: Լավ եղեք»,-ասաց նա:




Լրահոս