Լևոն Ալթունյանն ընդունել է պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համբուրգի Էպենդորֆ համալսարանական կլինիկայի փոխպատվաստման բաժնի ղեկավար, պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերին ՀՀառողջապահության նախարար Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում»  ցողունային բջիջների առաջին փոխպատվաստումներին մասնակցելու և աջակցելու համար։

Գերմանացի ճանաչված պրոֆեսորը և Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը նախարարին ներկայացրել են  նախորդ օրն իրականացված աուտոփոխպատվաստման արդյունքները։  Նիկոլաուս Կրյոգերը նշել է, որ արդյունավետ համագործակցության արդյունքում Արյունաբանական կենտրոնի և Համբուրգի էպենդորֆ կենտրոնի ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունքի միջև կնքվել է համագործակցության հուշագիր:

Լևոն Ալթունյանը շեշտել է, որ մի շարք հիվանդությունների բուժման  նպատակով բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ ցողունային բջիջների փոխպատվաստման ներդրումը մեր երկրի արյունաբանության ոլորտում մեծ առաջընթաց է ապահովում։

Նիկոլաուս Կրյոգերը բարձր է գնահատել Արյունաբանական կենտրոնում ստեղծված հնարավորությունները, ինչպես նաև բժշկական թիմի մասնագիտական պատրաստվածությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել  եննման կենտրոնների կառավարմանը, եղած հնարավորություններն արդյունավետ կիրառելուն, ինչպես նաև Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացմանը  վերաբերող և այլ հարցեր։

Պրոֆեսոր Կրյոգերը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու իր կողմից ղեկավարվող բաժանմունքում  երիտասարդ հայ մասնագետների ևս մեկ խմբի ցողունային բջիջների փոխպատվաստման ուղղությամբ վերապատրաստմանը:




Լրահոս