Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում այսօր պետք է կայանար «Բորուսիա» Դ.-«Մոնակո» հանդիպումը:
Դորտմունդում պայթյուն է որոտացել, որից տուժել է նաև «Բորուսիայի» ավտոբուսը, մասնավորապես վնասվածք է ստացել թիմի պաշտպան Մարկ Բարտրան:
Գերմանական ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ խաղը հետաձգվել է: «Բորուսիա» Դ.-«Մոնակո» մրցավեճը կկայանա վաղը՝ ապրիլի 12-ին, Երևանի ժամանակով 20:45-ին: