Ապրիլի 12-ին աշխարհը նշում է Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրը: Դա հատուկ օր է, որը խորհրդանշում է գիտության և այդ ոլորտում աշխատող բոլոր մարդկանց հաղթանակը:
1961թ. ապրիլի 12-ին ԽՍՀՄ քաղաքացի, լեյտենանտ Յուրի Գագարինը «Վոստոկ» տիզերանավով առաջին անգամ դուրս է եկել Երկրի ուղեծիր և մեկ պտույտ կատարել Երկրագնդի շուրջ՝ դնելով տիեզերական թռիչքների սկիզբը:
Ընդամենը 108 րոպե տևած թռիչքը դարձել է մեծ բեկում տիեզերքի յուրացման գործում: Յուրի Գագարինի անունը հայտնի է դարձել աշխարհում, իսկ առաջին տիեզերագնացը վաղաժամկետ ստացել է մայորի և Խորհրդային Միության Հերոսի կոչումներ:
ԽՍՀՄ-ում Տիեզերագնացության օր սահմանելու նախաձեռնությամբ հանդես է եկել տիեզերք կատարած մարդու առաջին թռիչքի ժամանակ Գագարինի փոխարինող օդաչու-տիեզերագնաց Գերման Տիտովը: Նա առաջարկել է ԽՍՀՄ կառավարության անունից դիմել ՄԱԿ՝ Տիեզերագնացության համաշխարհային օր սահմանելու առաջարկով:
1968թ. Ավիացիայի միջազգային ֆեդերացիայի 61-րդ գլխավոր համաժողովում որոշում է ընդունվել ապրիլի 12-ը նշել որպես Տիեզերագնացության համաշխարհային օր: