ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցները նվազագույն էֆեկտ են ունեցել ռուսական տնտեսության և ԵՏՄ-ի գործընկերների վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Միր» հեռուստաալիքի հարցազրույցում Պուտինը չի համաձայնվել այն կարծիքի հետ, որ Ռուսաստանի տնտեսությունն անկում է ապրում պատժամիջոցների պատճառով՝ ճնշում գործադրելով նաև ԵՏՄ գործընկերների վրա:
«Անկեղծ ասած՝ պատժամիջոցներն էական դեր չունեն, դրանց ազդեցությունը նվազագույնն է: Այստեղ խոսքը համաշխարհային շուկայում կոնյուկտուրային փոփոխության մասին է, ինչը ազդել է ինչպես մեր, այնպես էլ մեր գործընկերների տնտեսության վրա: Ընդ որում, ազդել է ուղիղ կերպով: Ոչ թե մեր միջոցով, այլ ուղիղ կերպով»,-ասել է Պուտինը «Միր» հեռուստաալիքի հարցազրույցում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ռուսներին ամենաքիչն են անհանգստացնում Արևմուտքի պատժամիջոցները: