
Աժ պատգամավոր Կարեն Ավագյանն այս անգամ էլ որոշել է քննադատական խոսք հնչեցնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին:
Նախօրեին Ավագյանն իր մտքի գոհարների հերթական չափաբաժինն էր տարածել սոցիալական ցանցում:
«Կարդացի հետընտրական տրամադրությունների մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքը։ Հիմա սա կարծի՞ք է, թե՞ նեղացած բամբասանք։ Հետաքրքիր է՝ ումի՞ց են նեղացել։ Հարյուր հազարավոր ընդդիմադիր ձայներից ընդամենը 25 հազար ձայն վաստակելը պարտադի՞ր է բացատրել ամեն ինչով, բայց ոչ սեփական սխալներով։
Իմ կարծիքով ազնիվ չէ։ Բա թքել-մրելը՞։ Դրա՞ իմաստը որն է։ Դարձ ի շրջանս յո՞ւր. դեպի ծայրահեղական ընդդիմադիր Օլիմպո՞ս. տեսնես նույն գետը մի քանի անգամ մտած քանիսն են ինչ-որ բանի հասել»,- մասնավորապես նշել է «երիտասարդ» պատգամավորը։
Վահագն Հակոբյան