14.04.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ

Ապրիլի 14-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: ԹԵՄԱ՝ Աշխարհաքաղաքական գործընթացների, տարածաշրջանային հնարավոր զարգացումների և Ղարաբաղի խնդրի շուրջ առկա իրավիճակի մասին:

***

Ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբում Սպառողների խորհրդատվական կենտրոն Հ/Կ նախագահ Կարեն Չիլինգարյանը: ԹԵՄԱ՝ Սպառողական շուկայում առկա միտումները և սպառողների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները

***

Ապրիլի 14-ին` ժամը 11.00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Սուրբ Զատիկի տոնի ու նշանակության մասին կխոսի Արարատյան Հայրապետական թեմի Էրեբունի համայնքի հոգեւոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը:

***

Ապրիլի 14-ին, ժամը 11: 00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ԿԳՆ-ի և Microsoft  ընկերության հայաստանյան գրասենյակի միջև կկնքվի փոխըմբռնման հուշագիր, որը կստորագրեն ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և Microsoft ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիանա Կորկոտյանը:

***

Ապրիլի 14-ին, ժամը 14:30-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Ժիրայր Սեֆիլյանի կալանքի երկարացման դատական նիստը։

***

Ապրիլի 14-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է  ՀՀ ՖՆ պետական պարտքի կառավարման վարչության  պետ Արշալույս Մարգարյանը:

Թեման՝ Հայաստանի ներքին պարտքի շուկայի վերջին զարգացումներ:

 ***

Ապրիլի  14-ին  ժամը 14:00-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ  հարկ) տեղի կունենա   2017 Աժ ընտրություններին մասնակցած պատգամավորության թեկնածուների ասուլիսը։

Թեման ՝ «2017թ. ԱԺ ընտրությունների արդյունքները. «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը դիմել է Վարչական դատարան` բողոքարկելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի «անգործությունը». Դաշինքի պահանջները դատարանից. դատական գործընթացը և հետագա անելիքները»։

Բանախոսներն են՝

Թերեզա  Սարգսյան – գրող, լրագրող, «Համախմբում» կուսակցություն, թիվ 1 ընտրատարածքում  «ՕՐՕ» դաշինքի ռեյտինգային թեկնածու

Անդրանիկ Գրիգորյան  – «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, «ՕՐՕ» դաշինքից Կոտայքի մարզի 10-րդ ընտրատարածքում առաջադրված  պատգամավորության թեկնածու. ով   հանդիսանում է  նաև հայցվոր կողմ դատարանում կապված ընտրությունների արդյունքների հետ։




Լրահոս