Հարց քաղաքացիներից` գրանցվելուց հետո որո՞նք են քաղծառայողի հետագա քայլերը՝ ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Գրանցվելուց հետո որո՞նք են ռեզերվում գրանցված անձի (քաղծառայողի) հետագա քայլերը՝ ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Ալիկ Ստեփանյան (33 տարեկան, իրավաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Ստեփանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ քաղծառայության կադրերի ռեզերվում գրանցվելուց հետո անձին (քաղծառայողին) 5-օրյա ժամկետում տրամադրվում է գրանցման թերթիկ: Գրանցված անձը յուրաքանչյուր շաբաթ կարող է ծանոթանալ ժամանակավոր թափուր պաշտոնների հայտարարություններին` ուշադրություն դարձնելով ժամանակավոր թափուր պաշտոնների համար առաջադրված պահանջներին, ժամկետներին եւ դիմումների ներկայացման վերջնաժամկետներին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հայտարարությունը հրապարակվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում քաղծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձը դիմում է ներկայացնում (դիմումի ձեւը տրվում է) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելուն համաձայնություն տալու վերաբերյալ:




Լրահոս