Լուսանկարն արված է Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Մեծավան գյուղի ճամփեզրին: Նմանատիպ աղբավայրեր Լոռիում ցավոք շատ կան: Շուրջ 1500 բնակիչ ունեցող և Վրաստանի Հանրապետությանը սահմանակից Մեծավան մտնող ճանապարհին նմանատիպ տեսարանների հաճախ կարելի է հանդիպել:
Գյուղացիները շինարարական ու կենցաղային աղբը թափում են այնտեղ, որտեղ պատահի, իսկ գյուղապետարանն էլ փաստացի քայլեր չի ձեռնարկում՝ տարածքը մաքրելու ուղղությամբ: Ի դեպ, հենց աղբավայրի կողքով էլ հոսում է փոքր գետը, որը ոռոգում է տարածաշրջանի մի շարք հողատարածություններ ու այգիներ:
Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյան