Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում լայն քննարկումների առիթ է դարձել մի ձայնագրություն, որտեղ բավականին հետաքրքիր մանրամասներ կան, թե ինչ մեթոդներով է ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանը՝ (ՍԱՍ-ի Արտակ) ձայներ հավաքել:
ArmLur.am-ն այս մասով զրուցեց ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:
-Պարո՛ն Մարուքյան, արդյոք սա ապացո՞ւյց էր, որ «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը մեծ թվով ձայներ հավաքել է ընտրակեղծարարության միջոցով:
-Մենք ասել ենք, որ պետք է քննություն իրականացվի: Այն մարդկանց անունները որոնք հնչեցվում են, հրավիրվեն, հարցաքննվեն: Իմանան, թե նրանց ընտրական իրավունքի վրա ինչ ճնշումներ են եղել և այլն: Քննության արդյունքներում մեղավոր անձինք ի հայտ բերվեն և պատասխանատվության ենթարկվեն:
-Ձեր կարծիքով, ինչո՞ւ հենց հիմա հրապարակվեց նշված ձայանգրությունը: Հնարավո՞ր է սա քաղաքական հետապնդում է Արտակ Սարգսկանի դեմ:
-Ես կոնսորալոգիաների մասնագետ չեմ, չեմ կարող ասել, թե ինչու հենց հիմա, կամ ում դեմ է: Ինձ չի էլ հետաքրքրում:
Լիդա Եղիազարյան