Հարց քաղաքացիներից` ՀՀ աշխատանքային օրենսդրությունը գործո՞ւմ է օտարեկրյա գործատուների և ՀՀ-ում մշտապես չբնակվող աշխատողների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը գործո՞ւմ է օտարեկրյա գործատուների եւ ՀՀ-ում մշտապես չբնակվող աշխատողների համար, թե՞ նրանց համար կան հատուկ այլ օրենսդրական կետեր:

Էլիզա Մանուկյան (49 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «ՀՀ աշխատանաքային օրենսգրքի» համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը եւ այլ նորմատիվ իրավական ակտերը չեն տարածվում օտարերկրյա գործատուների եւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող աշխատողների միջեւ ծագած աշխատանքային հարաբերությունների վրա, անկախ այն հանգամանքից, որ աշխատողները գործատուի հանձնարարությամբ աշխատանք են կատարում Հայաստանի Հանրապետությունում:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունում չեն կարող զբաղեցնել ընտրովի, քաղաքական (համայնքային, դատական/դատավոր, դատախազ), պաշտոններ, աշխատել զինված ուժերում:




Լրահոս