ՀԱՄԱԺՈՂՈՎ`
ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ապրիլի 20-ին, Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կազմակերպում է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողով` նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին: Համաժողովին կմասնակցեն պաշտպանական և կրթական գերատեսչությունների պատասխանատուներ, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ, զինղեկեր, գիտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Ազգ-բանակ-2017» համաժողովի շրջանակում Մարզահամերգային համալիրի տարածքում, ապրիլի 21-ից 23-ը կգործի ցուցահանդես, որտեղ կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատություններ կծանոթացնեն իրենց ուսումնական պայմաններին, արձանագրած հաջողություններին և կրթական ծրագրերին: Առանձին հարթակներում և տաղավարներում ներկայացված կլինեն սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներ, ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրատեսակներ:
Համաժողովի շրջանակում նախատեսված է հագեցած մրցութային ծրագիր, սահմանված են հատուկ մրցանակներ հաղթողների համար: Կկազմակերպվեն նաև հանդիպումներ Արցախյան ազատամարտի վետերանների ու ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների հետ:
«Ազգ-բանակ-2017» համաժողովը կմեկնարկի ապրիլի 20-ին, ժամը 10.00-ին:
Ցուցահանդեսը կգործի ապրիլի 21-ին և 22-ին` ժամը 11.00-ից 18.00-ն, և ապրիլի 23-ին՝ ժամը 10.00-ից 15.00-ն։
Համաժողովի աշխատանքները լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչներին անհրաժեշտ է մինչև ապրիլի 19-ը` ժամը 18.00-ն, գրանցվել 010 29-46-38, 010 29-46-99, 093 47-84-74, 091 50-26-10 հեռախոսահամարներով կամ [email protected] հասցեով:
***
«Օրը Աբովյանի հետ» ծրագրի ծրջանակում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը
ապրիլի 20-ին, ժամը՝ 10:00-ին Թաիրովի տարածքում իրականացնելու է էկոհայրենագիտական ակցիա՝ «Զանգիի Փրփրաքարը» նախագիծը:
Սիրով Ձեզ հրավիրում ենք մասնակցելու ակցիային: Ակցիայի մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, Փարաքարի գյուղապետարանի աշխատակազմ, տեղի դպրոցների սովորողներ, աշակերտներ:
***
Ապրիլի 20-ին 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է պ.գ. դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ Հայոց մեծ եղեռնի հերթական տարելիցին ընդառաջ. դիտարկումներ՝ միջազգային ճանաչման գործընթացի և ապագա հնարավոր զարգացումների վերաբերյալ:
***