
Ջրառատ համայնքում այս տարվա մարտին տեղի ունեցած միջադեպը պատուհաս է դարձել իրավապահների համար: Ինչպես հայտնի է՝ նախընտրական փուլում այս համայնքում լուրջ բախումներ եղան ՀՀԿ-ական գյուղապետի, նրա թիմակիցների եւ մյուս կողմից՝ ՕՐՕ դաշինքի համակիրների միջեւ: Այդ միջադեպին իշխանության թեւից մասնակցություն ունեցավ անգամ ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանն իր եղբոր հետ:
Հիշում եք՝ իշխանության ներկայացուցիչները նույնիսկ հրազեն էին կիրառել՝ վիրավորելով ՕՐՕ-ի համակիրներին: Ու թեեւ ավելի ուշ միջադեպի մասնակիցները հաշտության եկան, սակայն ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ հրազենային վնասվածքներ հասցնելու համար հարուցված քրեական գործը դեռ քննվում է: Ու հիմա իրավապահները չգիտեն՝ ինչպե՞ս փակեն գործը, հատկապես՝ ինչ անեն ապօրինի զենք-զինամթերքի թեմայով:
Չնայած չի բացառվում, որ այդ ամենի համար կալանավորված փոխգյուղապետն, այնուամենայնիվ, դատվի, սակայն սիմվոլիկ պատժի արժանանալով՝ շատ արագ ազատ արձակվի:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: