Թուրք օգտատերերը տապալել են «Խոստումը» ֆիլմի վարկանիշը. The Hollywood Reporter

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Incisozluk անանուն թուրքական ֆորումի օգտատերերը տապալել են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի վարկանիշը, գրում է The Hollywood Reporter-ը:

Պարբերականը նշում է, որ Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան ֆիլմի միջին գնահատականը կինեմատոգրաֆի մասին տվյալների խոշորագույն բազայում ՝ IMDb-ում, հաշված րոպեների ընթացքում իջել է մինչև 1,8:

«Հոլիվուդը ֆիլմ է նկարահանել այսպես կոչված հայերի Ցեղասպանության մասին, և թրեյլերն արդեն 700 հազար դիտում է հավաքել: Մենք պետք է արագ ինչ-որ բան անենք»,-ասվում է թուրքական ֆորումի հաղորդագրություններից մեկում:

Ավելի վաղ մեկ այլ ամերիկյան պարբերական՝ The Nation-ը, հայտնել էր ֆիլմի վարկանիշը իջեցնելու՝ թուրք ազգայնականների պլանների մասին:




Լրահոս