
Խորհրդարանական ընտրությունների ժամանակ անհաջողության մատնված «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ընտրություններից հետո կարծես թե «դուխաթափ է եղել» և սկսել մասնատվել:
Ընտրություններից հետո, իհարկե, դաշինքը դիմեց վարչական դատարան՝ վիճարկելու ԿԸՀ որոշումը: ԿԸՀ-ն մերժել էր դաշինքի այն պահանջը, որ մեկ ընդհանուր բազայում միավորեն ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղամասերում հատուկ սարքավորումներով ստացված մատնահետքերը, իսկ այնուհետեւ՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելության եւ իրենց մասնագետների անմիջական մասնակցությամբ ստուգել՝ արդյո՞ք կան մատնահետքերի համընկնումներ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: