ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վլադիմիր Հարությունյանը:
Վլադիմիր Հարությունյանը ծնվել է 1957 թ.` Լոռու մարզի Քարինջ գյուղում: Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
Նա 2006թ-ից ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրենն է:
Վլադիմիր Հարությունյանի հիմնական աշխատանքները նվիրված են հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության հիմնախնդիրներին: Նա ավելի քան 105 գիտական աշխատության հեղինակ է:
Վլադիմիր Հարությունյանին գիտության և կրթության բնագավառում մատուցած ակնառու ծառայությունների համար շնորհվել է Մովսես Խորենացու մեդալ: 2014 և 2016 թվականներին նա ճանաչվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթների հաղթող: