ՖՈՏՈ. Հայկական ծագում ունեցող 8 գործարար հայտնվել է Forbes-ի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց նոր ցուցակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Forbes ամսագիրը հրապարակել է 2017թ. Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը, որում ներառվել է հայկական ծագում ունեցող 8 գործարար:

18-րդ տեղն է զբաղեցրել «Մագնիտ» մանրածախ առևտրի ցանցի գործադիր տնօրեն 49-ամյա Սերգեյ Գալիցկին (Հարությունյան): Կարողությունը գնահատվում է 6,8 միլիարդ դոլար:

«Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանը ցուցակում 32-րդ տեղն է զբաղեցրել: Նրա կարողությունը մեծացել է 300 միլիոն դոլարով և կազմել 3,4 միլիարդ դոլար:

«Ռոսգոսստրախ» ընկերության համասեփականատեր և գործադիր տնօրեն Դանիլ Խաչատուրովը զբաղեցրել է 48-րդ տեղը՝ 2 միլիարդ դոլար կարողությամբ:

Հայկական ծագում ունեցող ռուս մեկ այլ գործարար՝ Ռուբեն Վարդանյանը, զբաղեցրել է ցուցակի 99-րդ տեղը՝ 950 միլիոն դոլար կարողությամբ:

«ՍԿԱՐԼԵՏ» ընկերության հիմնադիր Ալբերտ Ավդոլյանը զբաղեցրել է 123-րդ տեղը: Կարողությունը գնահատվում է 800 միլիոն դոլար:

Վարկանիշային ցուցակում են նաև եղբայրներ Նիկոլայ և Սերգեյ Սարգիսովները: Forbes-ի համաձայն՝ եղբայրների կարողությունը 700 միլիոն դոլար է:

Ցուցակում է նաև ծանոթությունների կայքերի՝  Mamba-ի և Badoo-ի հիմնադիր Անդրեյ Անդրեևը  (Անդրեյ Օհանջանյան), կարողությունը՝ 500 միլիոն դոլար:




Լրահոս