«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով` ԱԺ ՀՀԿ պատգամավորական դինաստիայի կարկառուն ներկայացուցիչ Հերմինե Նաղդալյանին իշխանությունները ցանկանում են տեսնել Վրաստանի դեսպանի պաշտոնում՝ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի փոխարեն:
Բանն այն է, որ ՀՀԿ-ական տիկնոջը այլեւս չեն նշանակելու ԱԺ փոխնախագահի պաշտոնում, իսկ նա էլ չի ցանկանում շարքային պատգամավոր լինել և դեսպանի պաշտոնը պատվավոր կենսաթոշակի ուղարկելու ամենահարմար տարբերակն է համարվել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: