Սահմանադրական հանրաքվեից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսին երկու կարևոր հանդիպումներ կունենա ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հետ:
Ինչպես փոխանցում է «Bursadabugun» լրատվական կայքը, մայիսի 3-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, իսկ մայիսի 16-17-ը ընկած ժամանակահատվածում` ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Խոսելով ԱՄՆ նախագահի հետ հանդիպման մասին Էրդողանն ասել է. «Կարծում եմ՝ մայիսի 15-16-ին կգնամ Չինաստան: Այնտեղից էլ կգնամ ԱՄՆ: Ամենայն հավանականությամբ Թրամփի հետ հանդիպումը կկայանա մայիսի 16-17-ին»: