Մի շարք առևտրի կետերի աշխատակիցներ շարունակում են հանդիպում պահանջել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Սակայն կառավարության ներկայացուցիչը բողոքավորներին փոխանցել է, որ հանդիպում կարող է կայանալ միայն փոխվարչապետի և հարկային գծով տեղակալի հետ: Այս առաջարկը ցուցարարները մերժել են և քայլերթ սկսել` ժամանակ տալով գործադիրին այլ որոշում կայացնել:
Ինչպես հայտնել ենք, բողոքի ակցիա են անցկացնում «Առինջ» մոլ, «Սուրմալու», «Փեթակ» առևտրի կետերի աշխատակիցները` վստահեցնելով, որ հարկային տեսուչներն ահաբեկում են իրենց:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: