Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստ է անցկացրել:
Day.az-ի հաղորդմամբ՝ Հասանովը հանդես է եկել զեկույցով:
Խոսելով սահմանային գոտում տիրող իրավիճակի մասին՝ նա կոնկրետ հանձանարարականներ է տվել հրամանատարներին՝ կոչ անելով պատրաստ լինել ամենաակտիվ մարտական գործողություններին՝ «թշնամուն մեկ րոպե շնչելու հնարավորություն չտալով և մշտապես վերահսկելով վերջինիս գործունեությունը»: