Պայմանագրային զինծառայող է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ այսօր ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում հավաքների ժամանակ հրազենային մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանք 1986թ. ծնված Նարեկ Զավենի Հակոբյանը։

Նախնական տվյալներով, կրակոցն արձակվել է զինծառայողի կողմից` իրեն ամրակցված ինքնաձիգը մաքրելիս զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով։




Լրահոս