Ռուսաստանցիների ավելի քան 60%-ը կողմ է Լենինին հուղարկավորելուն. հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանցիների ավելի քան 60%-ը հայտարարել է Լենինի դին հողին հանձնելու անհրաժեշտության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Հասարակական կարծիքի համառուսական կենտրոնի տվյալներին:

Ընդ որում, հարցվածներից մեծ մասը կարծում է, որ դա պետք է անել անհապաղ:

«Լենինին հուղարկավորելուն կողմ է հարցվածների 63%-ը,  32%-ն անհրաժեշտ է համարում անհապաղ հուղարկավորել (25-34 տարեկանների շրջանում), իսկ 31%-ն առաջարկում է սպասել մինչ այդ հարցը չմտահոգի նրանց, ում համար Լենինը թանկ է»,-ասվում է Հասարակական կարծիքի համառուսական կենտրոնի հաղորդագրության մեջ:

Հարցման համաձայն՝ Լենինի դամբարանի հանդեպ ռուսաստանցիների վերաբերմունքը նախկինի պես ոչ միանշանակ է: Հարցվածների մոտ 40%-ը անտարբեր է և դամբարանը համարում է տուրիստական օբյեկտ,  18% համոզված է, որ որպես առաջնորդ Լենինի մարմինը պետք է մնա մայրաքաղաքում:




Լրահոս