Արդեն հայտնել էինք, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն :
Պարզվել է, որ Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհի 113-րդ կմ-ի հատվածում լիցքավորման ժամանակ պայթել է 1973 թ. ծնված Ռ. Գ.-ին պատկանող «Chery» մակնիշի 35 DC 781 պետհամարանիշի ավտոմեքենայի գազաբալոնը, ինչի հետևանքով ստացված մարմնական վնասվածքներից լցակայանի աշխատակից 1983 թ. ծնված Ա. Կ.-ը տեղում զոհվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ գազալցակայանի տարածքից Եղեգնաձորի ԲԿ են հոսպիտալացվել 1989 թ. ծնված Մ. Հ.-ը և 1983 թ. ծնված Գ. Հ.-ը:
Բժիշկները Մ․ Հ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Գ․ Հ.-ը՝ բավարար: