ՖՈՏՈ. Պայթյուն Վայոց ձորի գազալցակայանում. կա զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 23-ին, ժամը 17:17-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ըստ նախնական տվյալների կա մեկ զոհ և երկու տուժած: ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լուսանկարները՝  shamshyan.com




Լրահոս