
Ինչպես արդեն հայտնել էինք Վայոց ձորի մարզի Արփի գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով կա մեկ զոհ երկու վիրավոր:
Նշենք, որ պայթյունի հետևանքով գազալցակայանի լիցքավորող, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ Արման Կարապետյանը տեղում մահացել էր, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Աղավնաձոր համայնքի ղեկավար Աշոտ Գալստյանի հետ: Վերջինիս խոսքով՝ Աղավանաձոր համայնքի բնակիչ՝ մահացած Արման Կարապետյանի ընտանիքն ապրում է ոչ այնքան բարվոք վիճակում:
«Ամուսնացած էր, ուներ 1 տարի 7 ամսական երեխա»,-ասաց նա: