Որ նախկին և ներկա պաշտոնյաներին են պատկանում փակված գազալցակայանները. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԻՆ-ը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դեռ հունիսին հրդեհատեխնիկական հետազոտություններ են անցկացվել Երեւանում գործող 23 գազալցակայաններում: Գազալցակայանների ղեկավարներին տրվել են կարգադրագրեր արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար: Ժամկետները լրանալուց հետո կատարվել է կրկնակի ստուգայց պարզելու արդյոք վերացվել են թերությունները, թե ոչ: Արդյունքում, թվով 12 ԱԳԼՃԿ-ների նկատմամբ կայացվել են որոշումներ դրանց շահագործումն արգելելու վերաբերյալ: Ըստ ԱԻՆ-ի՝ արգելվել է հետեւյալ ԱԳԼՃԿ-ների շահագործումը:

«ԳԱՕՄ գրուպ» ԱԳԼՃԿ, Դավիթաշեն 3-րդ թաղ, 19/2
«Արտ Թամ» ԱԳԼՃԿ, Արտաշատի խճ. 103/2
«Լիլ Սթար» ԱԳԼՃԿ, Նորագավիթ 1-ին փ.
«Մուլտի գազ» ԱԳԼՃԿ, Գյուրջյան փողոցին հարող տարածք
«Կելլի և Վիլիամս» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Շիրազի փող. 43
«Ռոբել» ԱԱԿ ԱԳԼՃԿ, Լուկաշինի խճ. 5
«Խճաքար-մուսա» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Տիչինայի 140
«Պոդո առաջին» ԱԳԼՃԿ, Արին Բերդի 2-րդ նրբ.7/2
«Գուրգեն Դավթյան» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Նորք-Մարաշ տանող ավտոճանապարհ
«Քար գազ Սերվիս» ԱԳԼՃԿ, Սասնա Ծռեր 1/5
«Օկտան ԴՊ» ԱԳԼՃԿ, Գրիբոյեդով 48
«Ավտոստոպ» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Սասունցի Դավիթ փող. 87

Նշենք, որ այս ընկերությունները պատահական անձանց չեն պատկանում: Օրինակ՝ «Մուլտի գազ»-ը պատկանում է ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին, «Ավտոստպ» ՍՊԸ-ն՝ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին, իսկ ՍՊԸ-ն հիմնադրել է նրա որդին՝ Դավիթ Սեդրակյանը, «Արտ թամ» ընկերությունն էլ պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին՝ նրա նոտար դուստրը՝ Աննա Աբրահամյանը, 50 տոկոս բաժնեմաս ունի այնտեղ:

«Օկտան ԴՊ»-ն էլ պատկանում է Երեւանի նախկին քաղաքապետ, Էներգետիկայի նախկին նախարար Երվանդ Զախարյանի ընտանիքին, «Պոդո առաջին» ՍՊԸ սեփականատերն էլ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն է:




Լրահոս