
Մինսկում ավարտվում է սուսերամարտի Մ 23 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնությունը:
Երեկ խոցասուսեր զենքաձեւի աղջիկների պայքարում Հայաստանը ներկայացրեց Էմմա Պողոսովան: Հայ սուսերամարտիկը պարտվեց լավագույն 32-ի համար պայքարում եւ զբաղեցրեց 40-րդ հորիզոնականը:
Ավելի վաղ Էդուարդ Օվիկյանը (խոցասուսեր) չէր կարողացել հաղթահարել որակավորման փուլը:
Այսպիսով, հայ սուսերամարտիկներն ավարտեցին մրցելույթները Եվրոպայի առաջնությունում:
Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի