
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քլոե Քարդաշյանը հայտարարել է, որ հպարտ է հայ լինելու համար և անդրադարձել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: «Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: 1915 թվականին Օսմանյան կայսրության իրականացրած կոտորածի պատճառով շուրջ 1.5 միլիոն հայ սպանվեց: Ես հպարտ եմ, որ հայ եմ: Մեր պարտքն է չլռել, որտեղ էլ լինեն մարդկային իրավունքների նման ոտնահարումներ, անկախ վայրից ու ռասայից: Լռությունը քաջալերում է տանջողին, ոչ թե տանջվողին: Ինձ տխրեցնում է այն փաստը, որ պատմական շատ գրքեր չեն ճանաչում այս կոտորածը, բայց ես կօգտագործեմ իմ ձայնը, որպեսզի տեղեկացնեմ այն մասին, որ իմ ժողովուրդը գոյատևել է»: