Հարց քաղաքացիներից` Եթե երեխան ունի հաշմանդամության կարգ, գոյություն ունի՞ որեւէ կարգ, որով որոշվի թե տվյալ երեխան որ դպրոցը պետք է հաճախի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե երեխան ունի հաշմանդամության կարգ եւ պետք է հաճախի դպրոց, ապա գոյություն ունի՞ որեւէ կարգ, որով որոշվի թե տվյալ երեխան որ դպրոցը պետք է հաճախի: Նրա ծնողներն իրավուքն ունե՞ն որոշելու` հատուկ թե հանրակրթական (ներառական) դպրոց է գնալու երեխան:

Հեղինե Իսկանդարյան (43 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ համաձայն կրթության մասին ՀՀ օրենքի 19 հոդվածի`
Պետությունն ստեղծում է հատուկ հաստատություններ (այդ թվում` երկարօրյա եւ գիշերօթիկ) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով: Հատուկ հաստատությունների տիպերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում` հատուկ ծրագրերով: Վարքի շեղում ունեցող անչափահասների ուսուցումը եւ վերադաստիարակումն իրականացնում են հանրակրթական դպրոցները` հաշվի առնելով սովորողների հոգեբանական առանձնահատկությունները:

«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2016թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում հաշմանդամների թիվը եղել է 200.177, որն ընդհանուր բնակչության 6,6%-ն է: Նշենք, որ հաշմանդամություն ունեցող անձանցից 96.616-ը կանայք են, 7.801-ը կամ 3,9 %-ը՝ երեխաներ, որոնցից 2426-ը` աղջիկներ:




Լրահոս