ՖՈՏՈ. Համացանցում հայտնվել են iPhone 8-ի «կենդանի» լուսանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում հայտնված iPhone 8-ի լուսանկարները «խնձորային» տեխնիկայի երկրպագուներին տեղեկատվության մեծ ծավալ են ներկայացրել: Սարքի արտաքին տեսքը ներկայացվել է ավանդական էլեգանտ պողպատե շրջանակով և ապակե հետնամասով: Ընդ որում, բացակայում է դակտիլոսկոպիկ սկաները:

Հաշվի առնելով, որ սարքը անջատված վիճակում է գտնվում, անհնար է դառնում գնահատել էկրանի վրա շրջանակի լայնությունը: Միևնույն ժամանակ չի բացառվում TouchID-ի տեղադրումը էկրանի մակերեսին:

Այն անկհայտորեն նմանություններ ունի նախորդ սարքի հետ:  Լուսանկարներում երևում է միացման մեծ կոճակը, իսկ «հաստ» թվացող կորպուսը շրջանաձև անկյուններում հիշեցնում է iPhone 3GS-ի մասին:

Լուսանկարները համացանցում տարածել է թվիթերի օգտատերերից մեկը՝ Բենջամին Գեսկինը (@venyageskin), ով բազմիցս բացահայտել է սմարթֆոնների նորագույն մոդելների գաղտնիքները:




Լրահոս