Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առաջ «ՍԱՍ գրուպում» տեղի ունեցած աղմկալի ժողովի փաստի առթիվ հարուցված քրեական գործը հետաքրքիր ընթացք է ստանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ քննիչները «ՍԱՍ գրուպ» են ուղարկել ծանուցագրեր եւ Ժողովի մասնակիցներին վկայի կարգավիճակով հրավիրում են հարցաքննության:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին համացանցում հայտնվեց ձայնագրություն, որտեղ 2017 թվականի ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններից առաջ «ՍԱՍ գրուպ»-ի ղեկավարությունը աշխատակիցներին ժողովի էր հրավիրել, որտեղ քննարկել էին, թե ով ինչքան ձայն պետք է բերեր թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված «ՍԱՍ գրուպի» սեփականատեր Արտակ Սարգսյանի օգտին:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան