28.04.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Ապրիլի 28-ին ժամը 12-ին ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքում ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը այսօրվա միջադեպին առնչվող ասուլիս կանցկացնի:

***

ԱՊՐԻԼԻ 28-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի ասուլիսը:

ԹԵՄԱ. Էներգետիկ ոլորտում ՀՀ կառավարության ծրագրի կատարման վերջին վեց ամսվա աշխատանքների ամփոփում:

***

Ապրիլի 28-ին ժամը 12:00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Աջակցություն բուսաբանական այգուն» բարեգործական հիմնադրամի տնօրեն Սարգիս Աղայանի ասուլիսը։

Թեման՝ «Երևանի բուսաբանական այգու հրատապ և չլուծված խնդիրների մասին բարձրաձայնում և միևնույն ժամանակ կոնկրետ բարեփոխումներ իրականացնելու ծրագիր է ներկայացնում «Աջակցություն բուսաբանական այգուն» բարեգործական հիմնադրամը։ Ծրագրի մանրամասները. հիմնադրամի գործունեության ուղղությունները և առաջիկա անելիքները»։

Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։

***

Ուրբաթ` ապրիլի 28–ին, ժամը 10։30–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Ջազի միջազգային օրվան և Հայաստանում դրա շրջանակում անցկացվելիք միջոցառումներին նվիրված մամուլի ասուլիս։

Ջազի միջազգային օրն առաջին անգամ անցկացվել է 2012 թվականին։ Օրացույցում այն ընդգրկելու և ապրիլի 30–ին տոնելու մասին ՅՈՒՆԵՍԿՕ–ի Գերագույն համաժողովը հայտարարել 2011 թվականի նոյեմբերին։

Մամուլի ասուլիսի բանախոսներն են`
– Հայաստանի ջազի ասոցիացիայի նախագահ Կամո Մովսիսյանը
– Հայաստանի պետական ջազ–նվագախմբի ղեկավար Արմեն Հյուսնունցը

***

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն  հայտարարում է բաց դռների օր (հանդիպումը նախատեսված չէ լուսաբանման համար):

2017 թվականի ապրիլի 28-ին, ժամը 15:00-17:00-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նիստերի մեծ դահլիճում (hասցե՝ Մհեր Մկրտչյան 5, 2-րդ հարկ) տեղի կունենա հարց-պատասխան ձևաչափով հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ:

Հանդիպումը վարելու են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը և Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության ծրագրի  տնօրեն Արա Խզմալյանը:

Զբոսաշրջության ոլորտով հետաքրքրված բոլոր անձանց հրավիրում ենք հանդիպման: Եթե ունեք հարցեր և առաջարկներ, ապա այս հանդիպումը հենց ձեզ համար է: Սիրով և համագործակցության ակնկալիքով սպասում ենք ձեզ:

Մուտքն ազատ է բոլորի համար:

Հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել` զանգահարելով  011 597 157 հեռախոսահամարով:

***

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը 2017թ. ապրիլի 28-ին, ժամը 12:00-ին «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպում է սեմինար-քննարկում:

Միջոցառման ընթացքում կներկայացվեն Հայաստանում աշխատանքի պաշտպանության, աշխատանքի անվտանգության ապահովման հիմնախնդիրները, առկա կարգավորումները, նշված ոլորտում պետության լիազորություններն ու գործառույթները: Սեմինար-քննարկմանը մասնակցում են նաև աշխատանքի անվտանգության և աշխատանքի պաշտպանության տեսանկյունից առավել ռիսկային ոլորտների գործատուների ներկայացուցիչները:

***

Ապրիլի 28-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն Հ/Կ նախագահ Արթուր Աթոյանը:

ԹԵՄԱ` Հայ սպառողի անվտանգության և տնտեսվարողի պաշտպանվածության հիմնախնդիրները: Անդրադարձ հարևան երկրից խնձորի ներկրման և սպառողական շուկայում դրանց իրացման փաստին:




Լրահոս