ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ է նշանակում «նախորդ կյանք» ասվածը: Մարդը քանի՞ կյանք կարող է ունենալ: Ի՞նչ խորհուրդ ունի «նախորդ կյանք» կոչվածը:
Մելանյա Պողոսյան (32 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ մարդն ընդհանրապես չունի նախորդ կյանք: Այդ հասկացությունը բուդդայական կրոնից է գալիս եւ նշանակում է, թե մինչեւ մարդու ծնունդը նրա հոգին մի քանի ծնունդներ եւս ունեցել է: «…Մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել եւ այնուհետեւ դատաստան»,-վկայում է սուրբ Պողոս առաքյալը:
Հայ եկեղեցու դավանանքի համաձայն՝ մարդու հոգին միակն է, անկրկնելի եւ հետագայում նորից ծնվելու կարիք չունի, քանի որ մարդու մահվանից հետո հոգին անմահ է Աստծո արքայության մեջ:
Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղեւոնդյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած կարծիքները շատ են նախորդ կյանքի գոյության մասին, սակայն 45 տարվա փորձ ունեցող ամերիկացի գիտնական Մայքլ Նյուտոնը ոչ միայն չի բացառում նախորդ կյանքի գոյությունը, այլեւ դա կապում է ներկա կյանքում տեղի ունեցող անձնական փոփոխությունների հետ:
Նրա պնդմամբ՝ յուրաքանչյուր նոր ծնունդից առաջ հոգեւոր աշխարհում մենք հանդիպում ենք մեզ հարազատ հոգիների հետ, ինչպես նաեւ նրանց, որքեր հետագայում կունենան մեծ ազդեցություն մեր կյանքի վրա: