Ռուսաստանցիների գրեթե կեսը կողմ է Մեդվեդևի հրաժարականին. հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լևադա կենտրոնի» տվյալներով՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրաժարականին «վստահաբար կողմ» է հարցվածների 18%-ը, «հավանաբար կողմ» է 27%-ը, փոխանցում է «Կոմերսանտ»-ը: Այսպիսով, ռուսաստանցիների մոտ 45%-ը կողմ է Ռուսաստանի կառավարության ղեկավարի հրաժարականին:

Նշվում է, որ 2017թ. Մեդվեդևի հանդեպ վստահության վարկանիշը զգալիորեն նվազել է:

Հաղորդվում է, որ վարչապետին «վստահողների» քանակը տարվա ընթացքում կրճատվել է՝ 39%-ից մինչև 30%:

Ապրիլի սկզբին «Լևադա կենտրոնի» հարցման արդյունքները ցույց են տվել, որ Մեդվեդևի աշխատանքի աջակցության վարկանիշը մեկ ամսում նվազել է 10%-ով:




Լրահոս