ՖՈՏՈ. Զարմանալի և անհավանական փաստեր Դուբայի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դուբայը Մերձավոր Արևելքի հայտնի և կարևորագույն քաղաքներից է: Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքն ու պարզապես ահռելի գումարների քաղաք է:

Ամեն տարի այստեղ են գալիս հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ: Անկասկած, արժե այցելել այս քաղաք:

Այս քաղաքը միայն արտաքնապես է թվում որպես արաբական հեքիաթ: Ներսից տեսնելով՝ կզարմանաք, թե ինչ գնով է այն ստեղծվել:

Զարմանալի, անհավանական փաստեր Դուբայի մասին.

Դուբայում շարքային ներգաղթյալի աշխատանքային օրը տևում է մինչև 14 ժամ

Քաղաքն արագ տեմպերով է զարգանում: Այն զիջում է միայն չինական մեգապոլիսներին: Սակայն դա տրվում է թանկ գնով: Մարդիկ աշխատում են դժոխային տապի տակ: Զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս չգտնվել արևի տակ ավելի քան 5 րոպե:

Սակայն աշխատողներին դա չի վերաբերվում: Եվ այդ պատճառով մեծանում են մահվան դեպքերը:

Հասարակական վայրերում համբույրի արգելք

Եթե ցանկանում եք այս քաղաք այցելել ձեր կեսի հետ, ապա ստիպված կլինեք վերահսկել ձեր զգացմունքներն ու չցուցադրել դրանք: Արգելքը խախտելու համար տուգանք է սահմանվում:

ԱՄԷ-ում սեքս չկա

Իսլամական հանրապետությունն ավանդաբար անհանդուրժականություն է ցուցաբերում ալկոհոլի, թմրանյութերի և սեքսի հանդեպ: Աղջիկներին կարող են պատժել չափազանց բաց հագուստի համար:

Սակայն Ալլահը դա տեսնում է միայն ցերեկը: Գիշերվա գալուն պես խաղի կանոնները փոխվում են:  Դուբայում մեծ ճանաչվածություն ունի աշխարհի հնագույն մասնագիտությունը (մեկ ժամվա համար 500 դոլար): Խոշոր բիզնեսը հավանություն է տալիս, իսկ ոստիկանությունը աչք է փակում դրա վրա:

Ջրի անսահման պաշարների անմիտ ծախսում

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Դուբայը գտնվում է անապատում, սակայն արաբները ջրի պակաս չեն զգում և մեծ քանակությամբ ջուր են ծախսում գոլֆի դաշտերում: Սակայն ռեսուրսներն անվերջ չեն:

Նավթի պաշարները շուտով կսպառվեն

Ոչինչ անվերջ չէ: Գերեկամուտներն ու կյանքի բարձր մակարդակն այսօր անամպ վաղվա գրավական չէ: ԱՄԷ-ում գրեթե արտադրություն չկա,  իսկ դա նշանակում է, որ երկիրը գրեթե ամբողջությամբ կախված է բնական ռեսուրսներից:

Ռասիզմ արաբական ձևով

Դուբայում  ռասիզմը զարգանում է: Աշխատանքի ընդունվելիս գլխավոր չափորոշիչը ծագումն է: Ամերիկացիներն ու եվրոպացիները միջինում 2-3 անգամ ավելի շատ են վաստակում, քան աֆրիկացիներն ու ասիացիները:

Շրջակա միջավայրի աղտոտում

Նոր օբյեկտների կառուցումը մշտապես աղտոտում է քաղաքը:  Իշխանությունները դրան ոչ մի կերպ չեն արձագանքում: Նրանց անիմաստ է քննադատել, քանի որ դրա համար կարող են երկրից դուրս վռնդել:

Արագ և մեռած

Դուբայը հայտնի է թանկարժեք մեքենաներով: Սակայն թանկարժեք մեքենաները հասարակ վարորդի համար դժոխքի են վերածվում:  Շատերը չեն հետևում ճանապարհային երթևեկության կանոններին:

Կեղծիք ամեն ինչում

Դուբայում ապրողները մշտապես ասում են, որ ամեն ինչ իրական է: Սակայն արհեստական ծառերն ու մարդկանց ոչ բնական պահվածքը երբեմն հոգնեցնում է: Հարուստ արաբները քաղաք են կառուցել, որպեսզի իրենց թագավորներ զգան:

Դուբայը բոլորի համար

Դուբայի միգրացիոն բյուրոյի տվյալների համաձայն՝ Դուբայում ապրում է մոտ 150 հազար աշխատող, հիմնականում՝ երրորդ երկրներից մարդիկ են:

Վայրի կենդանիներ

Տնային կենդանիներն այստեղ ևս ոչ սովորական են: Դուբայի բնակիչներին պետք չեն շներ, կատուներ կամ թութակներ: Նրանք պահում են առյուծներ, վագրակատուներ և այլ կատվազգիներ:

Խոսքի ազատության բացակայություն

Դուբայը վայր է, որտեղ չես կարող ազատ կարծիք հայտնել:Այլախոհներն արագ լռում են՝ հայտնվելով ճաղերից այն կողմ:

Բռնապետություն

Մոհամմեդ իբն Ռաշիդ Ալ Մաքտումը՝ Դուբայի էմիրը, վարչապետն ու փոխնախագահը: Այս ամենի ետևում թաքնված է միապետի տիտղոսը:

Այս մարդը միայնակ որոշում է երկրի ճակատագիրն ու վերահսկում ողջ բիզնեսը: Հենց նա է կանգնած Emirates ավիաընկերության, Jumeirah Group տուրիստական հոլդինգի և DP World կոնգլոմերատի ստեղծման ետևում: Նա նաև ղեկավարում է աշխարհի ամենաբարձր շինության՝ Բուրջ Խալիֆայի կառուցումը:

Դուբայը կոնտրաստների քաղաք է:

Իսկ Դուք կցանկանայի՞ք այցելել Դուբայ:




Լրահոս