Հարց քաղաքացիներից` ի՞նչ է պետք շինությունները հողամասի հատակագծում ընդգրկելու և դրանց գոյությունը փաստաթղթերում օրինականացնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ունեմ սեփականաշնորհված տնամերձ հողատարածք Կոտայքի մարզում: Շուրջ 10 տարի նշված տարածքի սեփականատերն եմ: Այս ընթացքում կառուցել եմ 2 փոքրիկ շինություն: Քանի որ հողամասս տնամերձի կարգավիճակ ունի, գիտեմ, որ շինություն կառուցելու իրավունք ունեմ: Սակայն տարածքը ձեռք բերելիս տրված սեփականաշնորհման վկայականում բնականաբար դրանք ընդգրկված չեն: Ուզում եմ իմանալ` ի՞նչ է պետք շինությունները հողամասի հատակագծում ընդգրկելու եւ դրանց գոյությունը փաստաթղթերում օրինականացնելու համար:
Խնդրում եմ նշել նաեւ ժամկետներ եւ վճարվելիք գումարի չափեր:

Լարիսա Մանուկյան (43 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մանուկյանի կողմից գրությամբ բարձրացված հարցը կարգավորվում է ՀՀ կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման եւ տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ, որով հաստատված կարգի պահանջների համաձայն` քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում (տնամերձ, այգեգործական, ինչպեu նաեւ անհատական բնակելի տան կառուցման եւ uպաuարկման համար հողամաuեր) գտնվող` ինքնակամ կառուցված բնակելի նշանակության (անկախ դրանց ավարտվածության աստիճանից) շենքերը, շինությունները կարող են ճանաչվել օրինական, եթե դրանք բավարարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով եւ նշված կարգով սահմանված օրինականացման պայմանները:
Նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջների համաձայն ինքնակամ կառույցներն օրինական են ճանաչվում համայնքների ղեկավարների կողմից, հետեւաբար գրությամբ նշված հողամասի վրա ինքնակամ կառույցների օրինականացման համար քաղաքացին վերը նշված կարգի պահանջների համաձայն` սահմանված կարգով կարող է դիմել համապատասխան համայնքի ղեկավարին (ըստ գույքի գտնվելու վայրի):

Ինչ վերաբերում է պետական գրանցման համար նախատեսված վճարներին եւ ժամկետներին, ապա հայտնվում է, որ իրավունքների պետական գրանցման ժամկետները եւ պետական գրանցման համար նախատեսված վճարները սահմանված են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 73-րդ, 74-րդ հոդվածներով, իսկ նույն օրենքի 75-րդ հոդվածով սահմանված են պետական գրանցման վճարների մասով արտոնությունները:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».Նշենք, որ գույքի նկատմամբ չգրանցված իրավունքները, որոնք նշվում են այլ փաստաթղթերում, բացի անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի գրանցման թերթիկներից, չեն համարվում ճանաչված եւ գրանցված:




Լրահոս