«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն պարտք է նաև ՊԵԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն պարտք է նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին: Իսկ պարտքի չափը կազմում է 51 մլն 772 հազար դրամ:

Հիշեցնենք, որ դեռեւս 2015 թվականին «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դիմել էր դատարան «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով: Եւ դատարանը բավարարել էր ՀԷՑ-ի դիմումը: Նշենք, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն ՀԷՑ-ին ավելի քան 1 մլրդ դրամ է պարտք: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ընկերությունը ՀԷՑ-ին ունեցած պարտքը դեռեւս չի մարել:




Լրահոս