Կարգապահական տույժեր. ամփոփվել են բաց նամակի ուսումնասիրության արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հանձնարարությամբ՝ Կրթության պետական տեսչությունը 2017թ. ապրիլի 12-13-ը Երևանի ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան թիվ 3 հենակետային ավագ դպրոցում իրականացրել է ուսումնասիրություն՝ «Հրապարակ» օրաթերթի 10.04.2017թ. «Բաց նամակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին» հոդվածում ներկայացված խնդիրների իսկությունը պարզելու նպատակով։

Ուսումնասիրությանը մասնակցել են դպրոցի տնօրենը, ուսումնական և մասնագիտական աջակցությունների գծով փոխտնօրենները, 12-րդ դասարանների դասղեկները, ծնողական խորհուրդների նախագահներ և ծնողներ։
Կատարված ուսումնասիրության ընթացքում լրատվամիջոցում ներկայացված փաստերը հիմնավորվել են, մասնավորապես՝ դպրոցի 12-րդ դասարանում սովորող աշակերտների ծնողներին պարտադրվել է հավաքել գումարներ, որն էլ հարուցել է նրանց դժգոհությունը: Պարզվել է նաև, որ ծնողներից հիշյալ գումարները դեռևս չեն հավաքվել:

Հիմք ընդունելով Կրթության պետական տեսչության ուսումնասիրության արդյունքները՝ Երևանի ՃՇՀԱՀ ռեկտոր Գ. Գալստյանի հրամաններով դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Գայանե Պողոսյանն ազատվել է աշխատանքից, իսկ դպրոցի տնօրեն Աննա Մարուխյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ «Խիստ նկատողություն»:




Լրահոս