ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարմիր գծերի տուգանքի չափը 5 հազարից կիջնի 3 հազար դրամի. ինչ փոփոխություններ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատեց «Վարչական իրավախախտումների վերաբերյակ» ՀՀ օրենսգրքի նախագիծը, իսկ այն էլ կառավարությանը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ներկայացվող նախագիծը մշակման բավական երկար ուղի է անցել և քննարկումների բավական երկար ճանապարհ։ «Ապահովված է վարչական իրավախախտումների կամ վարչական զանցանքների հիմնավորված դասակարգումը և սանկցիաների ներդաշնակությունը։ Ընդ որում, ի տարբերություն գործող Օրենսգրքի՝ ապահովված են գործուն մեխանիզմներ, որպեսզի լսված լինելու իրավունքը, ինչպես նաև՝ զանցանքի անհատականացման սկզբունքը, կարողանան կիրառելի լինել՝ հաշվի առնելով իրավախախտում կատարածի անձը, ինչպես նաև՝ նրա գույքային դրությունը և այլ հանգամանքներ։

Մի շարք վարչական իրավախախտումների համար նախատեսված է նախազգուշացում, ինչպես նաև բացարձակ սանկցիան, բացարձակ տույժը փոխարինված է հարաբերական տույժով։ Ուզում եմ մի օրինակ բերել և սրա վրա էլ կառուցել Օրենսգրքի սանկցիաների և տույժերի տեսակների տրամաբանությունը։

Այսօր գործող իրավակարգավորմամբ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային ավտոկայանատեղիում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու համար կամ, այսպես կոչված, կարմիր գծերի կանոնները խախտելու համար նախատեսված է 5000 դրամի չափով վարչական տույժ։ Նախագծով առաջարկվում է 3000-5000 դրամ», – նշեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս