Արման Մկրտումյանը հասավ իր նպատակին. ով ընտրվեց դատավորների միության նախագահի պաշտոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատավորների միության նախագահ է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ, իր հավատարիմ Երվանդ Խունդկարյանը` 120 ձայնով:

Ինչպես հայտնի է` ապրիլի 21-ին տեղի էր ունեցել դատավորների միության ընդհանուր ժողովը, սակայն նախագահի ընտրությունները չէին կայացել. երկու թեկնածուներից ոչ մեկը` ո՛չ միության գործող նախագահ Հրաչիկ Սարգսյանը, ո՛չ վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանը, անհրաժեշտ թվով ձայն չէին հավաքել, ու նշանակվել են նոր ընտրություններ:

«Ժողովուրդ» օրաթերթը, հիշեցնենք, երեկ հայտնել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը միանձնյա որոշում է կայացրել նշանակել դատավորների նախագահի ժողով, միության նախագահի պաշտոնի համար ներկայացրել է նոր թեկնածուի` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ, իր հավատարիմ Երվանդ Խունդկարյանին, որի օգտին էլ հիմա լոբբինգ է անում: Այս փաստը դուր չի եկել միության անդամներին, ու հիմա ներքին լարվածություն է առաջացել:

Այսպիսով, կարող ենք արձանագրել` Արման Մկրտումյանը հասավ իր նպատակին:




Լրահոս