Հարց քաղաքացիներից` դատական կարգով ամուսնալուծության հարցն ինչպե՞ս է լուծվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ դատական կարգով ամուսնալուծության հարցն ի՞նչ կարգով է լուծվում:

Հասմիկ Կիրակոսյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ամուսնալուծության վերաբերյալ ամուսինների փոխադարձ համաձայնության դեպքում դատարանը չի պարզում ամուսնալուծության պատճառը, այլ սահմանափակվում է ամուսնական հարաբերությունների դադարեցման փաստով, ինչպես նաեւ միջոցներ է ձեռնարկում անչափահաս երեխաների շահերի պաշտպանության համար: Ամուսինների խնդրանքով ամուսնալուծության գործը կարող է քննվել դռնփակ նիստում:
Դատական կարգով ամուսնության լուծման պահ է համարվում դատարանի վճռի ուժի մեջ մտնելը:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ամուսինների համաձայնությամբ ամուսնալուծությունը կատարվում է արտադատական՝ ՔԿԱԳ մարմիններում: Ի դեպ, ՔԿԱԳ մարմինների գործառույթներով ամուսնալուծությունը գրանցվում է առանց պատճառների ուսումնասիրության: Ամուսնալուծության հիմք է հանդիսանում ամուսինների համատեղ հայտարարությունը: Հայտում չեն նշվում ամուսնալուծության պատճառները:




Լրահոս