03.05.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ`

Մայիսի 3-ին, ժ 14:00-ին հրավիրում ենք Ձեզ՝ միասին նշելու Մամուլի ազատության համաշխարհային օրը Երևանի Իբիս Կենտրոնի (Հյուսիսային պողոտա 5/1) «Երևան» սրահում:

Տեղի կունենա «Մամուլի ազատության ժամանակը» ամենամյա մրցանակի հանձնման արարողությունը, ինչպես նաեւ կներկայացվեն մի քանի նախաձեռնություններ:

***

Մայիսի 3-ին, ժամը 09։45-ին, հրավիրում ենք Արմենիա Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում (հասցե. Ք. Երևան, Ամիրյան փ. 1, 2-րդ հարկ) անցկացվելիք ԵՄ «Հայաստանում ներդրումների խթանման և ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» Թվինինգ ծրագրի պաշտոնական փակման արարողությանն ու օտարերկրյա ուղղակի ներդրումներին (ՕՈՒՆ) նվիրված համաժողով:

***

Մայիսի 3-ին՝ ժամը 11:00-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի վարչական տարածքում ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը ներկայացնելու է ավիացիայի ոլորտում ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված վեցամսյա աշխատանքների արդյունքները:
Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ այն լուսաբանելու:

Խնդրում ենք, հնարավորության դեպքում, նախապես տեղեկացնել ԶԼՄ ներկայացուցչի անուն-ազգանունը:

***

Մայիսի 3-ին, ժամը` 10.00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում  ՌԴ Առևտրի և արդյունաբերության պալատի արտասահմանյան երկրների հետ առևտրատնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրենԱլեքսանդր Պուշկինը  և Ռուսական գործարար միավորման ղեկավար Գլեբ Լավրովը կխոսեն Հայաստանի տնտեսության խնդիրների, հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների մասին: Բանախոսները կանդրադառնան նաև ռուս գործարարների կողմից Հայաստանում հնարավոր ներդրումային ծրագրերին:

***

Մայիսի 3-ին ժամը 12:00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածուներ Իրինա Հարությունյանի և Գոհար Արշակյանի համատեղ ասուլիսը։

Թեման՝ «Ինչպիսն պետք է լինի Երևանը և ինչ է ուզում երևանցին. մայրաքաղաքի զարգացման, մշակութային, ճարտարապետական, սոցիալական նախընտրական ծրագրեր. համայնքների առկա հրատապ խնդիրներ և դրանց լուծման կոնկրետ առաջարկներ, ընտրություններին մասնակցելու նպատակը, հաղթանակի կամ պարտության դեպքում հետագա անելիքները»։

Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։

***

Մայիսի 3-ին ժամը 13:00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի ասուլիսը։

Թեման՝ «Քրդական պետության ստեղծման հնարավորությունը Սիրիայի հյուսիսում. Թուրքիայի նախագահի հայտարարությունը և Ռուսաստանի դիրքորոշումը. օրեր առաջ թուրքական ԶՈւ կողմից Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջաններին իրականացրած օդային հարվածների արդյունքները (քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) 18 և Իրաքի 8 քուրդ մարտիկների մահվան դեպքը).տարածաշրջանային հնարավոր հետագա զարգացումները»։

Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։




Լրահոս