ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ. Ապօրինի պահվող արջեր են հայտնաբերվել. Կենդանաբանական այգում անբարենպաստ պայմաններում պահվող արջերի համար տեղ չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական բնապահպանական ճակատն» ահազանգում է, որ հանրապետության տարբեր շրջաններում վանդակների մեջ բանտարկած արջեր կան: Առաջինը Երևան-Թալին ճանապարհի Թալին չհասած գազալցակայանում է, իսկ երկրորդը` Հանքավանում՝ Nairi SPA Resorts-ում։

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից ուսումնասիրվել և պատասխան է ուղարկվել քաղաքացիական նախաձեռնության ահազանգին՝ կապված Ապարան քաղաքի սկզբնամասում գտնվող շինանյութի խանութում պահվող արջի վերաբերյալ: Անազատության մեջ արջ պահելու համար կնոջ նկատմամբ կայացվել է 100 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Կենդանու հետագա ճակատագրով հետաքրքրվելու նպատակով  ArmLur.am-ը դիմեց ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Վարդանյանին:

SOS!!! Բանտարկված արջերը / Bears prison

Տարածե՜ք, որ փրկենք էս խեղճ կենդանիներին։ Ահազանգեր ենք ստացել վանդակների մեջ բանտարկված 2 արջերի մասին։ Առաջինը Երևան-Թալին ճանապարհի Թալին չհասած գազալցակայանում է, իսկ երկրորդը Հանքավանում՝ Nairi SPA Resorts-ում։ ՀՀ Բնապահպանության նախարարություն խնդրում ենք ձեռնարկել համապատասխան միջոցառումներ և ազատել այս կենդանիներին։Խնդրում ենք մեկնաբանություններում կամ անհատական նամակով գրել, եթե այլ տեղերում նույնպես հանդիպել եք բանտարկված վայրի կենդանիների։Share to save these animals. We received alerts about two jailed bears. One is in a petrol station on Yerevan-Talin road, before reaching Talin. Second one is in Hankavan, Nairi SPA resorts. RA Ministry of Nature Protection, take action to release these animals. Please, also comment below or write a message if you have seen such jailed animals elsewhere.

Posted by Հայկական բնապահպանական ճակատ / Armenian Environmental Front on Montag, 10. April 2017

«Պարզվում է, որ արջը պահվել է ոչ օրենքով սահմանված պայմաններում՝ 25 քառակուսի մետրից փոքր վանդակում: Արջին տնօրինողը ստանձնել է պարտականություն, որպեսզի օպերատիվ ձևով արջի պայմանները բարելավի: Արջին տեղափոխելու հնարավորույթուն չկա: Եթե մենք փորձենք արտասահման տեղափոխել, ապա դա կտևի ամիսներ, իսկ մեր Կենդանաբանական այգին չի ընդունում կենդանուն, քանի որ համապատասխան տեղ չունի»,- պարզաբանեց նա:

SOS!!! Եվս մի բանտարկված արջ / Bear prison Armenia

Բանտարկված արջերի մասին երեկվա մեր տեսանյութից հետո ստացել ենք բազմաթիվ այլ ահազանգեր, որ տարբեր վայրերում նույնպես կան անտանելի պայմաններում պահվող վայրի կենդանիներ։ Ահա նաև տեսանյութը։ ՀՀ Բնապահպանության նախարարություն՝ սա փաստորեն համատարած բնույթ է կրում ու պահանջում է լուրջ միջամտություն։Խնդրում ենք մեկնաբանություններում կամ անհատական նամակով գրել, եթե այլ տեղերում նույնպես հանդիպել եք բանտարկված վայրի կենդանիների։After yesterday's video on jailed bears we received many alerts that there are other wild animals in various places kept in horrible conditions. Here is a video. Ministry of Natural Protection, this turns out to be a widely spread practice and thus it needs serious actions.

Posted by Հայկական բնապահպանական ճակատ / Armenian Environmental Front on Dienstag, 11. April 2017

Ստորև ներկայացնում ենք լուսանկարները:

Լիդա Եղիազարյան




Լրահոս