ՖՈՏՈ. Ինչ տեսք կունենա «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն ներկայացրել էր, թե իշխող ՀՀԿ-ն ինչպիսի տեսք կարող է ունենալ վեցերորդ գումարման խորհրդարանում: Այժմ ներկայացնենք, թե ինչ իրավիճակ է «Ծառուկյան» դաշինքի դեպքում: Նրանց կազմում մեկ հոգի լինելու է ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, իսկ մյուս երեսուն մանդատները հավասարապես բաշխվելու են համամասնական և վարկանիշային թեկնածուների միջև:

Այս դաշինքի համամասնական ցուցակի դեպքում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, ինչպես ՀՀԿ-ինը, քանի որ թեկնածուներից շատերն առաջադրված են եղել նաև վարկանիշային ընտրակարգով և մեծ թվով ձայներ ստացել: Ինչպես հայտնի է՝ այդ դեպքում թեկնածուն պատգամավորական մանդատը ստանում է վարկանիշային ընտրակարգով, իսկ համամասնական ցուցակում նրա փոխարեն մանդատ է ստանում հաջորդ թեկնածուն:

Առաջին 15 թեկնածուներն ունեն հետևյալ տեսքը.

1 Գագիկ Ծառուկյան

2 Իշխան Զաքարյան

3 Նաիրա Զոհրաբյան

4 Վարդան Բոստանջյան

5 Միքայել Մելքումյան

6 Լևոն Զուրաբյան

7 Տիգրան Ուրիխանյան

8 Իվետա Տոնոյան

9 Արգամ Աբրահամյան

10 Վարդևան Գրիգորյան

11 Արթուր Մանուկյան

12 Լուիզա Սարգսյան

13 Սամվել Ադամյան

14 Դավիթ Մանուկյան

15 Վահե Էնֆիաջյան

Ինչպես արդեն նշել էի, այս տասնհինգ թեկնածուների թվում կան այնպիսիք, ովքեր պատգամավորական մանդատը կստանան վարկանիշային ընտրակարգով և, ըստ այդմ, նրանց փոխարեն խորհրդարան կմտնեն այլ թեկնածուներ: Այս ցանկից Արգամ Աբրահամյանը, Վարդևան Գրիգորյանն ու Դավիթ Մանուկյանն են խորհրդարան անցել վարկանիշային ընտրակարգով, սակայն նրանց հաջորդողների թվում ևս կան վարկանիշային ընտրակարգով արդեն անցած թեկնածուներ: Ըստ այդմ, մանդատ ստանալու հերթը նույնիսկ կարող է հասնել Կարինե Պողոսյանին, Սերգեյ Բագրատյանին և Մարինա Մարգարյանին: Իհարկե, այս ցանկը ևս կարող է ընդլայնվել, եթե ինքնաբացարկ հայտնողներ լինեն:

Հասկանանք, թե ինչ պատկեր է վարկանիշային համակարգի դեպքում.

Թիվ 1 ընտրատարածքում պատգամավոր դառնալու մանդատը պետք է բաժին հասներ Արթուր Մամոյանին, ով ամենից շատ ձայներ հավաքած թեկնածուն է: Սակայն, նրա փոխարեն խորհրդարան կգա Արտյոմ Ծառուկյանը:

Թիվ երկու ընտրատարածքում ինքնաբացարկի դեպք չի գրանցվի. այստեղից պատգամավոր կդառնա Վահան Կարապետյանը:

Թիվ երեքում ևս անակնկալներ չեն լինի. այս ընտրատարածքից պատգամավորական մանդատը կստանա Հարություն Ղարագյոզյանը:

Թիվ չորս ընտրատարածքում դեռևս ամեն ինչ անորոշ է. այս ընտրատարածքից ամենից շատ ձայներ ստացած թեկնածուն Նապոլեոն Ազիզյանն է, ով կարող է խորհրդարանում չհայտնվել: Նրա փոխարեն պատգամավորական մանդատը կստանա Արայիկ Մադաթյանը:

Թիվ 5 ընտրատարածք՝  Արգամ Աբրահամյան, Տիգրան Ստեփանյան

Թիվ 6 ընտրատարածք՝ Արայիկ Աղաբաբյան

Թիվ 7 ընտրատարածքում ամենաշատ ձայն ստացած թեկնածուն Խաչիկ Մանուկյանն  է, ով ընտրություններից մի քանի օր առաջ որոշեց այդ դաշինքով մասնակցել ընտրություններում: Սակայն չի բացառվում, որ Մանուկյանի՝  պատգամավոր դառնալու երազանքն այս անգամ էլ չիրականանա և նրա փոխարեն մանդատը ստանա Լյովա Խաչատրյանը:

Թիվ 8 ընտրատարածք՝ Հրանտ Մադաթյան

Թիվ 9 ընտրատարածք՝  Վանիկ Ասատրյան

Թիվ 10 ընտրատարածք՝ Դավիթ Մանուկյան, Մելիք Մանուկյան

Թիվ 11 ընտրատարածք՝ Վարդևան Գրիգորյան, Վարդան Ղուկասյան

Թիվ 12 ընտրատարածք՝ Մերուժան Սիմոնյան




Լրահոս