«Շարմազանովն ովա՞». ՀՀԿ-ական հայտնի ընտրակեղծարար Սամվել Սանամյանը չի ճանաչում ԱԺ կուսակից փոխնախագահին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոտայքի մարզից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավոր դառնալու համար անհրաժեշտ ձայներ ստացած, հայտնի ընտրակեղծարար Սամվել Սանամյանը, պարզվում է, չգիտի ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին: Քանի որ օրերս Շարմազանովը հայտարարել էր, թե առաջիկայում ինքնաբացարկի դիմումներ ներկայացնողների թվում կլինեն նաեւ ռեյտինգային ցուցակի թեկնածուներից, «Ժողովուրդ»-ը Սանամյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ինքնաբացարկ հայտնողների թվում կլինի նաեւ ինքը:

«Շարմազանովն ովա՞»,- մեր հարցին հարցով պատասխանեց նա: Երբ պարզաբանեցինք՝ ՀՀԿ խոսնակը, Սանամյանը շարունակեց. «Երբ որ կլինեն ռեյտինգայիններից, կիմանաք այդ ժամանակ, քեզ հաջողություն»: Նշենք, որ ըստ լուրերի, Սամվել Սանամյանն այնքան էլ խորհրդարանում աշխատելու հակված չէ, եւ կարոտել է իր նախկին պաշտոնը՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, որի շնորհիվ հսկայական հարստություն է դիզել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս