ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սա իսկական արվեստ է». Արծվիկ Հարությունյանը «Եվրատեսիլ-2017»-ի առաջին փորձն է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արծվիկ Հարությունյանը «Եվրատեսիլ-2017»-ի առաջին փորձի ժամանակ ցուցադրել է, թե ինչ տեսք կունենա իր շոուն, փոխանցում է Wiwibloggs.com կայքը:

Կայքի փոխանցմամբ՝ մշտապես փոփոխվող լուսադիոդային ֆոնը վերածվում է ծխի, ապա հնագույն սիմվոլների, ինչպես նաև օգտագործվում են ցածր տեխնոլոգիական էլեմենտներ՝ տեսախցիկի ցնցումն օգտագործելով հետագա պատմությունը պատմելու համար: «Չեք կարող Արծվիկին նկարագրել առանց արվեստի, սա իսկական արվեստ է»,-գրում է կայքը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2017»-ի կիսաեզրափակիչները տեղի են ունենալու մայիսի 9-ին և մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 13-ին: Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի ժամանակ` 16-րդ համարի ներքո:




Լրահոս