Ես ընդհանրապես չվախեցա. Ջամալան առաջին անգամ մեկնաբանել է եվրատեսիլյան սկանդալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինացի երգչուհի Ջամալան առաջին անգամ մեկնաբանել է «Եվրատեսիլ»-ի բեմում տեղի ունեցած միջադեպը: Խոսքը գնում է բլոգեր Վիտալիյ Սեդյուկի մասին, ով Ջամալայի ելույթի ժամանակ բարձրացել էր բեմ և իջեցրել տաբատը:

«Ի՞նչ էր այդ ժամանակ անում անվտանգությունը, որն այդքան շատ էր: Ինձ համար դա հարց է, և ես կհետաքննեմ: Նա կարող էր ինձ հրել, հարվածել: Հենց թիկնապահներին հարց ունեմ, քանի որ ես արեցի իմ գործը, իսկ նրանք` ոչ», -նշել է երգչուհին:

Երգչուհին ասել է, որ ճիշտ չի համարում այդ մարդու ձերբակալումը, քանի որ մեղավոր է ոչ միայն նա, այլև թիկնապահները:  «Ինձ համար ամեն ինչ մեկ էր: Երևի Սեդյուկը զարմացել էր, թե ես ինչու չէի  վախեցել», – ընդգծել է երգչուհին:




Լրահոս