Տարոն Մարգարյանի պատասխանն արդարացում էր նրա անգիտության աստիճանը. «Ելք»-ի թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս լրագրողների հետ զրույցում ՀՀԿ Երեւանի ավագնու ցուցակը գլխավորող գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել էր. որ իր մրցակիցների նախընտրական ծրագրերը չի կարդացել, քանի որ չի գտել. «Ես ուզում եմ կարդալ իրենց ծրագիրը, ինձ շատ հետաքրքիր է: Մեր քաղաքացիներից եմ ուզել եւ մեր լրատվամիջոցներից, ոնց որ հիմա ձեզանից եմ ուզում»,- նշել է Մարգարյանը, ապա վստահեցրել՝ իր թիմը փնտրել է ու չի գտել դրանք նաեւ համացանցում:

«Ժողովուրդ» օրաթերթը «Ելք» դաշինքի Երեւանի ավագանու թեկնածուներից «Լուսավոր Հայաստան» կուսակցության խոսնակ Անի Սամսոնյանից հետաքրքրվեց, թե որտե՞ղ են իրենց նախընտրական ծրագրերը, որ Մարգարյանը չի կարողանում գտնել. «Տարոն Մարգարյանը կարդալու հետ սեր չունի։ Այդպիսի պատասխանը ընդամենը արդարացում էր իր անգիտության աստիճանը»,- ասաց Սամսոնյանը եւ ի գիտություն Տարոն Մարգարյանի եւ բոլորի` տեղեկացրեց, որ իրենց ծրագիրը տպված է 100000 օրինակով. «Տեղադրված է «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների պաշտոնական կայքերում եւ նկարներով տարածվում է սոցիալական ցանցերում»-նշեց ավագանու թեկնածուն։




Լրահոս