04.05.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

 

ՄԱՅԻՍԻ 4-ին՝ ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, Արցախի Քարինտակ գյուղի քարանձավի արշավախմբի ղեկավար Լևոն Եպիսկոպոսյանի ասուլիսը:

ԹԵՄԱ.- Արցախում հնագիտական աշխատանքներ.արդյունքներ, հեռանկարներ:

***

Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Այո» հարթակը ավարտել է ևս մեկ ծրագիր։

2016 թվականին մեկնարկած «Հիպոթերապիա» ծրագրի նպատակն էր դրամահավաք կազմակերպել Խարբերդի մանկատան երեխաներին հատուկ կառք գնելու համար։

Սիրով հրավիրում ենք կառքի պաշտոնական հանձնման արարողությանը, որի ժամանակ Հոլանդիայից ու Շվեյցարիայից ժամանած հիպոթերապիայի մասնագետներն իրենց հմտություններն ու գիտելիքները կփոխանցեն տեղի մասնագետներին։

Միջոցառումը տեղի կունենա մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Խարբերդի մանկատանը։ Հասցե՝ Նոր Խարբերդ, Բաղրամյան 58։

Լրատվամիջոցներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու (մենք կապահովենք փոխադրումը Երևանից Նոր Խարբերդ և հակառակ ուղղությամբ)։

Հիպոթերապիան ֆիզիկական, պրոֆեսիոնալ կամ խոսքի և լեզվի թերապիայի տեսակ է, որն օգտագործում է ձիու շարժումները։ Հիպոթերապիա – հունարեն` «հիպո»՝ ձի, բառացիորեն նշանակում է «բուժում ձիու օգնությամբ»։

Ներկայում Խարբերդի մանկատանն ապրում է գրեթե 150 երեխա, որոնք ունեն բազմաթիվ ֆիզիկական և մտավոր խնդիրներ՝ ուղեղային կաթված, աուտիզմ և դաունի համախտանիշ։ Մանկատունը ունի 5 ձի, որոնք հատուկ վարժեցված են հիպոթերապիայի դասընթացի համար, որոնց ժամանակ երեխաները անմիջականորեն շփվում են կենդանու հետ։ Կառքի շնորհիվ դասընթացները կանցկացվեն ոչ թե անհատական այլ խմբակային սկզբունքով, ինչը կխթանի երեխաների առողջ հաղորդակցությանը հենց թերապիայի ժամանակ` ստեղծելով ավելի ընկերական մթնոլորտ։




Լրահոս